Երեկ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Կիևում անցկացված ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարի ժամանակ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակը վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց:
«Առավոտը» օրվա ընթացքում փորձեց կապ հաստատել նրա կամ նրա հարազատների հետ, սակայն բոլորն էլ անհասանելի էին: Սակայն ուշ երեկոյան հավատ ներշնչող այլ աղբյուրները մեզ տեղեկացրին, որ Լևոն Ջուլֆալակյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է ախտորոշվել, բժիշկները նրա սիրտը ստենտավորել են և մարզչի ինքնազգացողությունը նորմայի սահմաններում է: Հիշեցնենք, որ Լևոն Ջուլֆալակյանը սրտի հետ կապված խնդիր մի որոշ ժամանակ առաջ էլի էր ունեցել Ծաղկաձորում, ինչը ամենօրյա լարված աշխատանքի, ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի հետևանք էր: