ԶԼՄ-ները նոր տվյալներ են հայտնել ֆրանսիական Սավոյայում ձնահյուսի զոհերի մասին
Advertisement 1000 x 90

ԶԼՄ-ները նոր տվյալներ են հայտնել ֆրանսիական Սավոյայում ձնահյուսի զոհերի մասին

Նիդեռլանդների մի քաղաքացի զոհվել է, ևս երկուսն անհայտ կորած են համարվում Ֆրանսիայի Սավոյայի դեպարտամենտում ձնահյուսի իջնելուց հետո: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Ավելի վաղ Տին լեռնադահուկային առողջարանի իշխանությունները հայտնել էին, որ Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի իջնելու հետևանքով ոչ ոք չի զոհվել:

Մարտի 7-ին հաղորդումներ էին ստացվել, որ առնվազն 10 մարդ կարող է լինել Տին առողջարանի վրա իջած ձնահյուսի տակ:Փետրվարի կեսերին Սավոյայի դեպարտամենտում ձնահյուսից զոհվել էր չորս մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 



Նման նյութեր