Եթե էներգետիկ քաղաքում մանկապարտեզները չեն ջեռուցվում, պետք է էներգետիկների թասիբին էլ կպնի, էլի: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, Մեծամոր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Մեծամորի մանկապարտեզները ձմռանը չեն ջեռուցվում:
«Սա կպնում ա՞ էներգետիկների թասիբին, թե չի կպնում: Բա էներգետիկ քաղաքում ապրում եք, բողոքում եք, թե տաք չենք կարում ապրենք, ձեր տունը շինվի, բոլորին կիլովատը դուք եք վաճառում, ինքներդ ցրտի մեջ եք»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ խնդիրը պետք է լուծվի, լինի ավանդական ճանապարհով, կամ այլընտրանքային:
news.am