Ամերիկյան սննդի և դեղամիջոցների վերահսկողության վարչությունը (FDA) արգելել է հակաբակտերիալ օճառի և մարմնի համար գելերի վաճառքը, որովհետև դրանցում պարունակվող քիմիական նյութերը ոչ միայն անարդյունավետ են, այլև անվտանգ չեն կանոնավոր և երկարատև կիրառության դեպքում:
Խոսքը 19 քիմիկատի մասին է, որոնց թվի մեջ են մտռնում նաև ժողովրդական հակաբակտերիալ միջոցները` տրիկլոզանը և տրիկլոկարբանը: Առայժմ արգելված է ընդամենը այդ նյութերի օգտագործմամբ օճառի և լոգանքի գելերի իրացումը, իսկ վարակազերծման համար լուծույթների և անձեռոցիկների մասին խոսք չկա:
Գիտական հրապարակումներում ասվում է, որ տրիկլոզան պարունակող օճառի կանոնավոր օգտագործումը վտանգավոր է, որովհետև կարող է հանգեցնել դեղային կայունություն ունեցող բակտերիաների տարածմանը: Ապացույցներ չեն հայտնաբերվել, թե հակաբակտերիալ օճառն ավելի օգտակար և արդյունավետ է, քան սովորականը:
Արտադրողներին մեկ տարի է տրվում` փոխելու իրենց արտադրանքի կազմը և բացառելու արգելված բաղադրիչները, հաղորդում է BBC-ն: