Խնջույքի ավարտին, երբ պետք էր հաշիվը փակեի, իմացա, որ գաղտնի մեկն իմ փոխարեն վճարել է ողջ գումարը. Անդրանիկ Հարությունյանը 35 տարեկան է. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Խնջույքի ավարտին, երբ պետք էր հաշիվը փակեի, իմացա, որ գաղտնի մեկն իմ փոխարեն վճարել է ողջ գումարը. Անդրանիկ Հարությունյանը 35 տարեկան է. life.panorama.am

Եթե երեկ՝ մարտի 8-ին, աղջիկներն ու կանայք նշում էին իրենց տոնն ու նվերներ էին ստանում, իսկ դերասան Անդրանիկ Հարությունյանը իրեն ազատել է նվերներ ընտրելու «պարտականությունից» ու փոխարենը տարեդարձի կապակցությամբ  ինքն է նվերներ ստացել: Անդրանիկ Հարությունյանը սովորաբար ամեն տարի ծննդյան օրն անցկացնում է իր փոքրիկ ընտանիքի հետ միասին, սակայն երեկ՝ 35-ամյակի կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել ամենամտերիմ մարդիկ.

«Չեմ սիրում ծննդյանս օրը նշել, վերջինը 30-ամյակս էի նշել, մնացած տարիները կնոջս ու երեխայիս հետ միասին քաղաքից դուրս էինք գնում, անգամ այդ օրերին հեռախոսս էի անջատում: Իսկ այս տարի որոշեցի նշել, քանի որ կլոր տարեթիվ էր: Բավականին ուրախ օր ենք ունեցել, ներկա էին ընկերներս, մտերիմներս, որոնք իսկական տոն դարձրին օրս»,- Life.panorama.am-ին պատմեց Անդրանիկը:

Մարտի 8-ի կապակցությամբ Անդրանիկը նվերներ չի տվել կնոջն ու մայրիկին, փոխարենը նա նվերների պակաս չի զգացել: Խոսելով անակնկալների մասին՝ Անդրանիկը պատմեց, որ գաղտնի մեկից շատ հետաքրքիր անակնկալ է ստացել, որի մասին անդադար մտածում է.

«Երեկ մի շատ հետաքրքիր անակնկալ եղավ, որի հեղինակին մինչ այս պահը չգիտեմ: Ծննդյանս խնջույքի ավարտին, երբ պետք էր ռեստորանի հաշիվը փակեի, իմացա, որ գաղտնի մեկն իմ փոխարեն վճարել է ողջ գումարը: Իսկապես չգիտեմ ու պատկերացում չունեմ, թե ով էր այդ գաղտնի մեկը. հաստատ հարուստ ընկերուհի չունեմ, ով նման նվեր կաներ ինձ: Մի խոսքով, աննորմալ մի բան ստացվեց, որը նաև շատ հաճելի էր»,- պատմեց Անդրանիկը և խոսեց դստեր շնորհավորանքի մասին.

«Աղջիկս շատ ուրախ էր, նա առաջին անգամ մինչև ժամը 03:00 արթուն էր մեզ հետ միասին: Նման բան երբեք չէր եղել, քանի որ սովորաբար ամենաուշը 22:00-ին քնում է: Իսկ կինս հոգ էր տարել, որ խնջույքը նաև շատ գեղեցիկ լիներ»,- նկատեց նա:

Դերասանը նշեց նաև, որ տխրում է մեծանալու համար, բայց և իրեն 35-ում չի զգում.

«Ներքուստ ասես 25 տարեկան լինեմ: Թվում է, թե դեռ 30 պետք է դառնամ»,- հավելեց նա:

Խոսելով անցած 35 տարիներից՝ Անդրանիկը շեշտեց.

«35 տարի ամեն առավոտ արթնանում եմ ու ամեն ինչ լավ է. սա ամենակարևորն է: Եթե դատեմ անցած տարիներս՝ հիմնականում ամեն ինչից գոհ եմ, Փառք Աստծո, ծառայել եմ Հայոց բանակին, այսօր հնարավորություն ունեմ ընկերություն անել նրանց հետ, ում ժամանակին չեմ կարողացել տեսնել: Ամեն ինչ անելու եմ, որ այսօրվա ունեցածս պահպանեմ»:

Անդրադառնալով ամենամեծ ցանկությանը, որ  ուզում է 35-ում կատարվի, դերասանը նշեց.

«Արու զավակի մասին եմ երազում: Ամեն ինչ ունեմ, գոհ եմ ու էլ քչով բավարարվող եմ, բայց տղա շատ եմ ուզում ունենալ: Մեր ընտանիքում միայն ես ու եղբայրս ենք, երկուսս էլ միայն աղջիկներ ունենք ու շատ եմ ուզում, որ մի տղա ունենամ, որպեսզի մեր Հարությունյան ազգանունը շարունակվի»:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր