Սերիալային խայտառակություն
Advertisement 1000 x 90

Սերիալային խայտառակություն

Ներկայացնում ենք իրավաբան Գարիկ Գալիկյանի Facebook-յան գրառումը. «Քանի, որ այսքան հորդորներից հետո կրկին ու կրկին հայկական սերիալներում սխալ ձևով մեկնաբանում են օրենքները, ավելին՝ անգամ սևով սպիտակի վրա գրվածը չեն կարողանում կարդալ, ստիպված ևս մեկ անգամ նշել արդեն կոնկրետ անվանումներով:

Շանթ հեռուստաընկերության եթերևով ընթացող «Փոխնակ մայր» սերիալում քննարկում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածը:
մեջբերում քննարկումից /մեղադրելու են 104-րդ հոդվածի 1-ին կետ, որը նախատեսում է 6-12 տարի ազատազրկում/: Այնուհետ նշում են որ լավ կլինի եթե 104 հոդվածի կետ 3-ով գործը չմտնի դատարան:

Նշեմ նախ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածը 3-րդ կետ չունի, ինչ վերաբերվում է 104-րդ հոդվածի 1-ին կետին`

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
Հոդված 104.

Սպանությունը

1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

P.S Ես հա գրելու եմ թող իրենք հա ուշադրություն չդարձնեն»:

Նախապես իրավաբանն արել էր հետևյալ գրառումը.

ԲԱՑ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՑ ԵԹԵՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԵՄ ՍԵՐԻԱԼՆԵՐ:

Հարգելիներս, Ձեր Հեռուստաընկերության եթերներով, ցուցադրվող սերիալներում լինում են տեսարաններ կապված նախաքննության և դատաքննության հետ կապված` տեսարաններ քննչականներում և դատարաններում, ասեմ, որ արվում են արտահայտություններ, որոնք որևէ կերպ իրականության հետ առնչություն չունեն, նման հոդվածներ, կամ նորմեր Հայաստանի ոչ մի օրենքում չկա:

Ուստի վերոգրյալը հաշվի առնելով, «Գալիկյան» փաստաբանական գրասենյակը, ողջ անձնակազմով իր պատրաստակամությունն է հայտնում, անվճար հիմունքներով տրամադրել խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև աջակցություն Ձեր սցենարիստներին, մասնավորապես իրավաբանության հետ առնչվող դրվագներին:

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ «ԳԱԼԻԿՅԱՆ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ



Նման նյութեր