Քանաքեռում տներից մեկի հատակը փլուզվել է. տարհանվածներից ութն անչափահաս են
Advertisement 1000 x 90

Քանաքեռում տներից մեկի հատակը փլուզվել է. տարհանվածներից ութն անչափահաս են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն մարտի 10-ին, ժամը 02:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռի 2-րդ փողոցի տներից մեկի (մեկ հարկանի) հատակը փլուզվել է և լցվել նկուղ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (կառուցված 1960-ական թվականներին, 60 քմ) խոհանոցի (8 քմ) և հյուրասենյակի (16 քմ) երկաթբետոնե հատակը, տուժածներ չկան:

Փրկարարները տարհանել են տան բնակիչներին (8 անչափահաս և 6 չափահաս):

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: