Կոճապղպեղի և քրքումի հյութը հրաշալի կերպով պայքարում է բորբոքային պրոցեսների դեմ, օգնում է մրսածության և հարբուխի դեպքում, ինչպես նաև պայքարում է ստամոքսաղիքային խանգարումների դեմ:
Ֆիտոթերապիայում կոճապղպեղը համարվում է հրաշալի բուժիչ միջոց, որը հեռացնում է աղիքային գազերն ու հանում է ստամոքսաղիքային տրակտի սպազմերը: Ժամանակակից գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղը օգնում է սրտխառնոցի, փսխման և գլխապտույտի դեպքում:
Քրքումը, իր հերթին, չնայած հազարավոր տարիների օգտագործմանը, շարունակում է զարմացնել գիտնականներին: Քրքումը խթանում է իմունիտետը, կանխարգելում է անժամանակ ծերացումը, նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը, ինչպես նաև՝ օգտագործվում է օրգանիզմի դետոքսիկացիայի համար:
Քրքումի և կոճապղպեղի հյութն ունի հակաբորբոքային հատկանիշներ, հարուստ է հակաօքսիդանտներով, ինչպես նաև դրական է ազդում իմունային համակարգի վրա:
Բաղադրություն
- Մի փոքր կտոր կոճապղպեղ
- Մի փոքր կտոր քրքումի արմատ
- 1 փոքր կանաչ խնձոր
Բոլոր բաղադրիչներն անցկացրեք հյութաքամիչի միջով և խմեք:
Ուշադրությո՛ւն. Քրոնիկ հիվանդությունների դեպքում այս հյութով բուժումը կարող է վնասել օրգանիզմին: Օգտագործումից առաջ խորհրդակցեք բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
168.am