Դրանից չեմ կոմպլեքսավորվում. Շուշան Երիցյանը՝ տարածված լուրերի մասին. asekose.am
Advertisement 1000 x 90

Դրանից չեմ կոմպլեքսավորվում. Շուշան Երիցյանը՝ տարածված լուրերի մասին. asekose.am

Այսօր համացանցում հայտնվել էր մի գրառում, ըստ որի դերասանուհի Տաթև Սարգսյանը նախանձում է Շուշան Երիցյանին և վատ ընկերուհի է վերջինիս համար: Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց Շուշանի հետ՝ նրանից մեկնաբանություն ստանալու համար:

-Արդեն երկրորդ անգամ  , որ համացանցում քննարկվում է Ձեր ընկերությունն ու Տաթևի՝ Ձեզ նմանակելը: Ըստ Ձեզ ո՞րն է այդ ամենի պատճառը: Նման միտում նկատե՞լ եք ինքներդ:

-Երբեք նման միտում չեմ նկատել, մեզանից յուրաքանչյուրն անհատականություն է: Միմյանցից տարբեր ենք, բայց միևնույն ժամանակ լրացնում ենք միմյանց:

-Այս կամ այն գեղեցիկ աղջկան նմանվել փորձելը, կարծում եմ` նորմալ է և ընդունելի, բայց ամենամոտ ընկերուհուն նմանակելը կարող է սխալ ընկալվել հանրության կողմից:  Որքան էլ, որ մարդիկ սիրում են քննարկել ու քննադատել, բայց այնուամենայնիվ չե՞ք կարծում, որ առանց կրակ ծուխ չի լինում:

-Մենք երեքս՝ ես, Տաթևն ու Մերին շատ մտերիմ ընկերուհիներ ենք, և եթե յուրաքանչյուրս վերցնի մյուսի դրական հատկանիշները, դա միայն գովելի կլինի:

-Նմանակելուց բացի այսօր համացանցում հայտնվեց մի գրառում, որը վերնագրված էր այսպես՝ Տաթև Սարգսյանից հեռու մնա, Շուշա՛ն Երիցյան, նա լավ ընկերուհի չէ:  Նշելով, որ նա դիտմամբ համացանց է ներբեռնում այնպիսի լուսանկարներ, որտեղ դուք այդքան էլ հաջող դուրս չեք եկել: Արդյո՞ք նման լուսանկարները ձեր միջև երբևէ տարաձայնությունների առիթ են հանդիսացել:

-Քանի որ ես չեմ կարող մշտապես բեմական կերպարի մեջ լինել, այդ պատճառով կարծում եմ, որ շատ նորմալ է, երբ լինում են նման լուսանկարներ, քանի որ ամենագեղեցիկ մարդիկ էլ կարող են ունենալ չստացված լուսանկարներ: Ես դրանցից չեմ կոմլեքսավորվում:

-Տաթևը մեկ անգամ նշել է, որ իրեն հայտնիություն է բերում իր լուսանկարները համացանցում: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է նա ինչ-որ տեղ «օգտագործում» է Ձեր ավելի հայտնի լինելու հանգամանքն իր օգտին:

-Հայտնիությունը չեմ համարում այն արժեքը, որի համար մեկը մյուսի հետ ընկերություն ստեղծի: Դա էժան քայլ եմ համարում, ինչը մեր ընկերության մեջ իսպառ բացակայում է:

Հեղինակ՝ Ա.Մաթևոսյան



Նման նյութեր