Գրող և գործարար Մարկ Մենսոնը, ով վերջերս նշել է 30- ամյակը, դիմել է իր բլոգի 37 տարեկանից բարձր ընթերցողներին` խնդրելով կիսվել հատկապես վերջին տասնամյակի ընթացքում ձեռք բերված կենսափորձով: Մարկն ստացել է մոտ 600 նամակ և զարմանքով նկատել, որ դրանցից մեծ մասում խորհուրդները նմանատիպ են: Մենսոնն առանձնացրել է ամենահաճախ հանդիպող խորհուրդների տասնյակը, որն էլ ներկայացնում է AdMe.ru-ն:
1.Սկսեք ծերության համար խնայել հենց հիմա
Խորհուրդ է տրվում ստեղծել որոշակի «կայունացման հիմնադրամ», քանի որ հազարավոր մարդիկ մնացել են առանց միջոցի` հիվանդությունների, ամուսնալուծությունների, բիզնեսում ունեցած խնդիրների պատճառով: Նամակների հեղինակների մեծ մասը խորհուրդ է տալիս փողը քամուն չտալ և ավելի շատ գումարներ խնայել:
2.Սկսեք ձեր առողջությամբ զբաղվել հենց հիմա
Ձեր առողջությունը կարող է հեռանալ ավելի արագ, քան դուք կարող եք նկատել: Նամակագիրների մեծ մասը խորհուրդ է տալիս հենց հիմա ձեռնամուխ լինել առողջությունը պահպանելուն` ճիշտ սնվել, շատ քնել, զբաղվել սպորտով:
3.Ժամանակմի վատնեք նրանց վրա, ովքեր ձեզ վատ են վերաբերվում
Սովորեք մարդկանց, գործողություններին և պարտավորություններին «ոչ» ասել, որոնք ոչ մի արժեքավոր բան չեն բերում ձեր կյանքում: Խորհուրդ է տրվում տարբերակել եսասիրությունն ու անձնական շահը:
4.Լավ վերաբերվեք ձեր հարազատներին
Հնարավորինս շատ ժամանակ աշխատեք հատկացնել հարազատներին և մերձավորներին:
5.Դուք չեք կարող ունենալ ամեն ինչ, հետևաբար կենտրոնացեք իրապես կարևոր մի քանիբանի վրա
Կյանքում ամեն ինչ կառուցվում է փոխզիջման վրա: Դուք ստիպված եք հրաժարվել մի բանից` մյուսն ստանալու համար:
6.Մի վախեցեք ռիսկի գնալ, դեռ կարող եք ամեն ինչ փոխել
Երեսուն տարեկան անձանցից շատերը կարծում են, որ պետք է շարունակեն ընտրած ուղին, սակայն իրականում երբեք ուշ չէ ամեն ինչ սկսել նորից:
7.Դուք պետք է աճեք և զարգանաք
Շատերը իրենց վրա դադարում են աշխատել քսան տարեկանից հետո: Սակայն սովորել, զարգանալ, զբաղվել հոգեկան և ֆիզիկական առողջությամբ հարկավոր է ՄՇՏԱՊԵՍ:
8.Ոչ ոք էլ չի հասկանում` ինչ է անում: Հարմարվեք դրա հետ
Դուք չեք կարող կանխատեսել, թե ինչ կլինի ձեր կյանքում հինգ տարի անց: Դադարեք նախապես պլանավորել, կամ կառչել նրանից, թե ինչ է տեղի ունենում այսօր: Միևնույն է, դա անցնելու է:
9.Ավելի շատ ներդրում ընտանիքում. դա, հաստատ, արժե
Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր ծնողների հետ: Հարաբերությունները փոխվում են տարիքի հետ, և ձեզնից է կախված, թե դրանք ինչպիսին կլինեն: Ընտանիք կազմեք, եթե մինչև հիմա չեք հասցրել: Երեխաները հրաշալի են: Նրանք ձեզ մղում են անհնարինի:
10.Բարիևհարգալից եղեք ինքներդ ձեր նկատմամբ
Մի փոքր եսասեր եղեք և ամեն օր ձեզ համար մի լավ բան արեք: Ոչ ոք ձեր նկատմամբ հոգ չի տանի այնպես, ինչպես դոք ինքներդ: Կյանքը հեշտ չէ, այնպես որ սկսեք սիրել ինքներդ ձեզ հիմա:
168.am