Իտալիայի Ամատրիչե քաղաքում, որը գրեթե ամբողջովին ավերվել է օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժից, երկրի ազգային հրշեջ ծառայության աշխատակիցները, որոնք որոնողափրկարարական գործողություն են իրականացնում եւ հավաքում փլվածքները, շարունակում են գտնել ու փրկել կենդանիների. տարերային աղետից 16 օր հետո նրանց հաջողվել Է փլատակներից դուրս բերել ողջ մնա ցած կատվի:
Ինչպես հայտնել է Il Sole 24 Ore թերթը, Պիետրո անունով կատուն ավելի քան երկու շաբաթ փլատակների տակ է անցկացրել առանց ուտելիքի, ջրի ու թարմ օդի եւ փրկվել Է սեպտեմբերի 8-ին: Երբ հրշեջները դուրս են բերել կենդանուն, նրա վիճակն օրհասական է եղել, ուստի կատվին տեղափոխել են Ռիետի քաղաքի անասնաբուժական կլինիկաներից մեկը:
Ավելի վաղ Ամատրիչեում փրկվել էին Ռոմեո անունով ոսկեգույն ռետրիվերը, որը փլվածքների տակ մնացել էր ինն օր, Ջիջա կատուն, որին ավերակներից դուրս էին բերել երկրաշարժից հինգ օր հետո, եւ այլ չորքոտանիներ: Իսկ ընդամենն ավերված քաղաքում փրկվել են շուրջ 200 կենդանիներ:
6,0 մագնիտուդով հզոր երկրաշարժը լույս օգոստոսի 24-ի գիշերը տեղի Է ունեցել Իտալիայի կենտրոնական մասում: Ավերածություններ են գրանցվել երեք մարզերում՝ Լացիոյում, Մարկեում եւ Ումբրիայում: Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ տարերային աղետի զոհ է դարձել 295 մարդ, ավելի քան 3 հազար բնակիչներ անօթեւան են մնացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: