Հատուկ ուշադրություն ենք դարձնելու չեմպիոն համայնքներին. ՀՀ վարչապետ
Advertisement 1000 x 90

Հատուկ ուշադրություն ենք դարձնելու չեմպիոն համայնքներին. ՀՀ վարչապետ

ՀՀ կառավարությունը ներդնելու է ռեգիոնալ կառավարման նոր մշակույթ, ներդնելու է նոր` եռաստիճան կառավարման համակարգ. համայնքներ, մարզպետարաններ և կառավարություն, որտեղ հստակ ֆիքսվելու են յուրաքանչյուրի անելիքները: Վայոց ձորի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը։

 «Բոլոր համայնքները պետք է զարգացման հնգամյա ծրագիր կազմեն: Չափազանց կարևոր փաստաթուղթ է և գործողություն: Հենց մենք այդ ծրագրերն ունենանք, յուրաքանչյուր համայնքապետ ուզած-չուզած պետք է իր մեկնարկային վիճակը ներկայացնի՝ զբաղվածություն, գործազրկություն, միջին աշխատավարձ, սեփական եկամուտներ, ծառայությունների արժեք և այլն: Չափազանց կարևոր է, որպեսզի դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, ունենաք ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ձեր շահերը պաշտպանելու մեջ: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու չեմպիոն համայնքներին»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ պետությունն ամեն ինչով կաջակցի այն համայնքին, որն իր վրա բեռ կվերցնի:



Նման նյութեր