Կոռուպցիոն բացահայտումների հաջորդ զոհը ԱրմՔոմեդիի հաղորդավար Սերգեյ Սարգսյանն է, որին բռնացրել են հենց այն պահին երբ ձեռքին շատ կսազեր 10,000$-ոց ROLEX ժամացույց` 2016 թ. արտադրության:
Հաղորդավարը չի հերքել մեղադրանքը և նշել է իր Facebook-ի անձնական էջում. «Այո, ես 15 տարեկանից կրում եմ դաստակ, որի վրա ակնհայտորեն ուզվում է շքեղ ժամացույց, բայց կարծում եմ դա իմ անձնական գործն է: Իմ ընտանիքում շատերն են ունեցել 10-15 հազար դոլարանոց ժամացույցով լավ նայվող ձեռքեր և ես իմ դատակը ստացել եմ ժառանգաբար… և ցավում եմ, որ որոշ ոչ պրոֆեսիոնալ լրագրողներ շահարկում են այն»:
Փորձագետների կարծիքով ձեռքին սազացող ժամացույցի ոչ շուկայական գինը կարող է գերազանցել 10,000$-ը: «Եթե ուշադիր նայեք դաստակին տարբեր կողմերից, ապա ակնհայտ է, որ դրա ձեռքին ոչ պակաս կսազեր 20,000$, ինչու ոչ նաև 25,000$-ոց ժամացույց», – նշում է փորձագետը, «որտեղի՞ց այդքան գումարի ժամացույցին սազող ձախ ձեռք սովորական հաղորդավարին..»:
armcomedy.com