Հայաստանը ներկայացնող Սաբինա Մանվելյանը «Ты супер!» նախագծում կատարել է «Բում–բում տիկի բայ» երգը և անցել նախագծի երկրորդ փուլ։
ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik տեղեկատվական գործակալության ու ռադիոյի կազմակերպած «Ты супер!» երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող Սաբինա Մանվելյանը փայլուն կատարել է Նաստյա Կամենսկիխի «Բում-բում տիկի բայ» երգը և անցել նախագծի երկրորդ փուլ։ Ժյուրիի երկու անդամները` երգչուհի Յոլկան և օպերային ու էստրադային երգչուհի Մարգարիտա Սուխանիկան, հիացել են աղջկա ելույթով և ջերմ խոսքեր ասել Սաբինային։
«Խելոքս, դու ամբողջովին երաժշտության մեջ ես, զգում ես ռիթմը, դու պատրաստի երգչուհի ես, գիտես` ինչ ես անում և ինչի մասին ես երգում, գիտես` ինչ ես ուզում», — ասել է Մարգարիտա Սուխանկինան։
Երգչուհի Յոլկան Սաբինայի ձայնը կախարդական է անվանել և հաջողություն մաղթել աղջկան. «Դու ահռելի պոտենցիալ ունես։ Դու սուպեր ես։ Իսկ երկչոտությունը մենք կհաղթահարենք»։
Սաբինան ելույթից հետո ասել է. «Շոկ էր, ադրենալին, ես ձեզ շատ եմ սիրում, շնորհակալություն այդ հնարավորության համար»։ Հայաստանը «Ты супер!» մրցույթում ներկայացնում են Անգելինա Պապիկյանը և Սաբինա Մանվելյան։
Պատանի մասնակիցների հաջողություններին և հաղթանակներին, պատրաստվածությանը և էստրադային վարպետությանը հնարավոր է հետևել Sputnik-ի կայքի հատուկ բաժիններում և սոցցանցերում։ Սոցցանցերի օգտատերերը կկարողանան նաև աջակցել շոուի մասնակիցներին` Անգելինային և Սաբինային։
«Ты супер!» նախագիծը ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որը հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին՝ հայտնել իրենց մասին։ Մրցույթի 92 մասնակիցները Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովային, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Կորեայից են։
ՆՏՎ-ն Ռուսաստանի խոշորագույն ոչ պետական հեռուստաընկերություններից է, գործում է 1993թ-ի հոկտեմբերից և ընդգրկված է ռուսական հեռուստաշուկայի առաջատար հեռուստաընկերությունների եռյակում: ՆՏՎ-ն հեռարձակվում է ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտներում՝ ընդգրկելով բնակչության 99,2 տոկոսը: Ռուսալեզու հանդիսատեսի համար հեռարձակվում է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ մերձավոր արտասահմանի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում: ՆՏՎ-ն ունի երկու միջազգային տարբերակ՝ ՆՏՎ աշխարհ և ՆՏՎ Ամերիկա: Հիմնադրման պահից ՆՏՎ-ն հաջողությամբ ստեղծում և զարգացնում է հեռուստատեսային կարևոր ժանրեր։ Ալիքի ծրագրերի շարքում ավանդաբար առաջատար դիրք են զբաղեցնում լրագրողական հետաքննությունները, հասարակական նշանակություն ունեցող թեմաների շուրջ բանավեճերը։ Առաջին հերթին, նորություններն ու վերլուծությունները ՆՏՎ-ի հեռարձակման հիմքն են կազմում։ ՆՏՎ-ի պրոֆեսիոնալ կազմը ճանաչվել է Ռուսաստանում և ամբողջ աշխարհում։ Ամեն տարի թղթակիցները, մեկնաբաններն ու ՆՏՎ-ի հաղորդավարները կառավարական և լրագրողական բարձր պարգևների են արժանանում։ Ժամանցային նախագծերը` հայրենական արտադրության սերիալներն ու ֆիլմերը, սոցիալական և ժամանցային ծրագրերը, խաղարկային շոուները` բազմիցս արժանացել են հեղինակային մրցանակների։
Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց ԶԼՄ-ների ցանկում։ Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն: