Թաիլանդում Փղերի ազգային օրը մրգերի շվեդական սեղաններ են գցել նրանց համար
Advertisement 1000 x 90

Թաիլանդում Փղերի ազգային օրը մրգերի շվեդական սեղաններ են գցել նրանց համար

Մարտի 13-ին Թաիլանդում բանող և վայրի փղերի համար մրգերի «շվեդական սեղաններ» են գցել Փղի ազգային օրվա առթիվ: Այդ մասին, ինչպես հայտնել է Երրորդ ազգային  հեռուստաալիքը:

Փղերի բոլոր տուրիստական «ավաններում» և փղերի կրաալներում (այն վայրերում որտեղ բուծում և վարժեցնում են բանող փղերին) այդ օրը կրոնական արարողություններ են կազմակերպում փղերի կարմայի բարելավման համար, քանի որ թաիլանդցի շատ բուդդայականներ կարծում են, թե փիղը կենդանու տեսքով հոգու վերածնման վերջին աստիճանն է դրա մարդ ծնվելուց առաջ:

Պաշտոնական տվյալներով՝ Թաիլանդում կա 2,7 հազար բանող և ավելի քան 3,5 հազար վայրի փիղ: Մարտի 13-ին իշխանությունները հայտարարել են, որ արգելոցների մեծ մասը, որոնցում վայրի փղեր են ապրում, դրանց գլխաքանակն անշեղորեն աճում է:

Փիղը համարվում է Թաիլանդի ազգային խորհրդանիշներից մեկը: Փղի օրը Թաիլանդում տոնում են 1998 թվականից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 



Նման նյութեր