Ընտրակաշառքն այս օրերին չեն բաժանում, հիմա կազմվում են պոտենցիալ վերցնողների ցուցակները. Փաշինյան. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ընտրակաշառքն այս օրերին չեն բաժանում, հիմա կազմվում են պոտենցիալ վերցնողների ցուցակները. Փաշինյան. 1in.am

«Ելք» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Մալաթիա-Սեբաստիա համայնքում:  Լրագրողների հետ զրույցում դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց հնարավորությունները բարձր է գնահատում և նախընտրական փուլում կատարած աշխատանքը՝ արդյունավետ:

Նրա կարծիքով՝ նրանք, ովքեր չեն գնում ընտրության,  նպաստում են իշխանության վերարտադրությանը:

«Քաղաքացիները պետք է համագործակցեն նաև մեզ հետ, որպեսզի կարողանանք ապացուցողական փաստեր կուտակել և հրապարակել: Մեծ աշխատանք պետք է կատարել վերահսկողություն իրականացնելու համար»,- նշեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ընտրակաշառքն այս օրերին չեն բաժանում. «հիմա կազմվում են պոտենցիալ վերցնողների ցուցակները»: