Facebook-ն արգելել է օգտատերերի մասին տվյալներն օգտագործել լրտեսման համար
Advertisement 1000 x 90

Facebook-ն արգելել է օգտատերերի մասին տվյալներն օգտագործել լրտեսման համար

Facebook ընկերությունը մշակողներին արգելել է օգտատերերի վերաբերյալ սոցիալական ցանցում պահվող տեղեկատվությունն օգտագործել լրտեսման նպատակով: Ընկերությունում հայտարարել են, որ այս կերպ ճշտում են իրենց ներկայիս քաղաքականությունը, տեղեկացնում է BBC-ին:

«Մշակողները չեն կարող օգտագործել հավաքված տեղեկատվությունը, որպեսզի լրտեսման համար միջոցներ ստեղծեն»,- ասել են ընկերությունում:

Անցյալ տարի Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունն իմացել էր, որ Facebook ընկերությունը և դրա Instagram ստորաբաժանումն օգտատերերի տվյալները հանձնում էին  Geofeedia ընկերությանը, որն զբաղվում է իրավապահ մարմինների համար նախատեսված հսկման արտադրանքի մշակմամբ: Այսպիսով ոստիկանությունը կարող է հսկել հանրահավաքներում և ակցիաներում բողոքողներին, այդ թվում՝ Ֆերգյուսոնում տեղի ունեցած բողոքների ընթացքում:

Դրանից հետո ընկերությունները դադարեցրել են Geofeedia ընկերությանը տվյալներից օգտվելու հնարավորություն  ընձեռել:

Facebook-ում հավաստիացրել են, որ միջոցներ են ձեռնարկել հսկման համար հավելվածներ ստեղծող կամ վաճառող մշակողների դեմ:

 



Նման նյութեր