Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» հաղթանակը, ինչպես նաև խոսել է այդ հաղթանակում մրցավարների դերի մասին:
«Մրցավարների մասին խոսակցությունները շատ են երկարում: Մրցավարներն իրենց գործն են անում, անսխալական մարդիկ չկան: Պետք չէ այդքան ուշադրություն դարձնել մանր դրվագներին: Երբ կլինեն տեսակրկնությունները, այն ժամանակ էլ կխոսենք անհատական հաջողությունների մասին:
Անկախ մրցավարների որոշումներից՝ «Բարսելոնան» կհաղթեր ՊՍԺ-ին:
«Բարսելոնան» իր աշխատանքի շնորհիվ արժանիորեն անցավ հաջորդ փուլ: Շնորհավորում եմ նրանց»,- նշել է Տեբասը:
Նշենք նաև, որ ՊՍԺ-ի նախագահը ևս նշել էր, որ կատալոնական ակումբն արժանիորեն անցավ հաջորդ փուլ:
Սիրարփի Աղաբաբյան