Անգլիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալվել էր «Չելսիի» կողմից և նվազագույն հաշվով պարտություն կրել՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈւ-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է հանդիպման 35-րդ րոպեին:
Ներկայացնում ենք հայ ֆուտբոլիստի անհատական գործողություններ այդ խաղում.