![](https://blog.168.am/wp-content/uploads/2016/09/Barbra-Streisand-onstage-la-aug-2016-billboard-1548.jpg)
Ամերիկացի երգչուհի Բարբարա Սթրեյզանդը պատմել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հանդեպ իր զգացմունքների մասին՝ երգի օգնությամբ։
Հիլարի Քլինթոնի ընտրարշավի համար դրամահավաքի միջոցառմանը երգչուհին կատարել է 1970-ականների հանրահայտ դարձած Սթիվեն Սոնդհայմի Send in the Clowns երգի երգիծական տարբերակը՝ ակնարկելով հարկային հռչակագրի հրապարակումից Թրամփի խուսանավումը։
![THE TONIGHT SHOW STARRING JIMMY FALLON -- Episode 0520 -- Pictured: (l-r) Host Jimmy Fallon as Donald Trump sings a song with Barbra Streisand on August 25, 2016 -- (Photo by: Andrew Lipovsky/NBC)](https://blog.168.am/wp-content/uploads/2016/09/streisand-d-trump-300x160.jpg)
Բարբարա Սթրեյզանդը ամերիկյան «Գիշերային Շոու» հաղորդման մասնակից Ջիմի Ֆալոնի հետ:
ԱՄՆ նախագահի թեկնածուները ընտրություններից առաջ հրապարակում են իրենց հարկային հռչակագրերը, թեև դա երկրի գործող օրենսդրության պաշտոնական պահանջ չէ։ «Ո՞վ կվարձի այս ծաղրածուին։ Այս տխուր, վուլգար ծաղրածուին։ Դու հեռացվա՛ծ ես, ծաղրածո՛ւ»,- ասվում է երգում։ «Քանի որ Պուտինը սիրում է ինձ, ես էլ նրան եմ սիրում։ Նա ի՞նչ է, 4 տարեկան երեխա՞ է»,- հավելել է Սթրեյզանդը։ Այս մասին հայտնում է BBC-ն։