«Հանված աղջի՞կ ես ուզում նկարես, արա′». Երևանում հարձակվել են «Ելք»-ի անդամների ու լրագրողների վրա. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հանված աղջի՞կ ես ուզում նկարես, արա′». Երևանում հարձակվել են «Ելք»-ի անդամների ու լրագրողների վրա. 1in.am

Այսօր Նոր նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի («Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի) մոտ միջադեպ է տեղի ունեցել դպրոցի աշխատակիցների եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջև:

Նիկոլ Փաշինյանին արգելում էին մուտք գործել սպորտդպրոց, մինչդեռ սպորտդպրոցի միջանցքում՝ մուտքի մոտ ԱԺ պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանի նկարով քարոզչական պաստառն էր, որը դպրոցի տեխնիկական աշխատողները փորձեցին արագ թաքցնել և տեսնելով, որ լրագրողները փորձում են ֆիքսել, հայհոյանքներ տալով ու սպառնալով հարձակվեցին նրանց և «Ելք»-ի անդամների վրա: