2017-ի մարտի 10-ին հանրաճանաչ դաշնակահար Եվգենի Կիսինն ամուսնացել է իր մանկության ընկերուհի, Պրահայում ապրող Կարինե Արզումանովայի հետ:
Հարսանիքը տեղի է ունեցել Պրահայում, ուր ապրում է Կարինեն: Հայտնի է, որ նորապսակները միմյանց ճանաչում եմ մանուկ հասակից:
Դաշնակահար Եվգենի Կիսինին քննադատները համեմատում են Արթուր Ռուբինշտեյնի, Սվյատոսլավ Ռիխտերի, Վլադիմիր Հորովիցի հետ: Նա ծնվել է 1971 թ. հոկտեմբերի 10-ին, Մոսկվայում:
Դաշնակահարը 2 տարեկանից սկսել է նվագել: 6 տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների դպրոցը: Հետագայում ուսանել է Աննա Կանտորի մոտ: 10 տարեկանում նվագել է Մոցարտի N20 դաշնամուրային կոնցերտը:
1990 թվականից բնակվում է արտասահմանում: Նա ապրում է Լոնդոնում և Նյու Յորքում, և այժմ համարվում է աշխարհի ամենաբարձր վճարվող դաշնակահարներից մեկը:
classicalmusicnews.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը