ՄԱԿ-ը կազմել է ամենավտանգավոր կենդանիների ցուցակը: Ընդ որում՝ նրանց մեծ մասը վտանգավոր է նրանով, որ կարող է փոխանցել մահացու հիվանդություններ:
- Մոծակները: Այդ միջատներից տարեկան մահանում է 750 000 մարդ: Մոծակները վնասակար են նրանով, որ մահացու հիվանդությունների փոխադրողներ են:
- Մարդը: Մարդկանց մեղքով տարեկան մահանում է 437 000 մարդ:
- Օձերը` տարեկան նրանց զոհ է դառնում 100 000 մարդ:
- Շները: Նրանց պատճառով տարեկան մահանում է 35 000 մարդ:
Վտանգավոր կենդանիների ցուցակում հայտնվել են փորոտանիները: Նրանց մեղքով տարեկան կյանքից հեռանում է մինչև 20 000 մարդ: Մարդիկ, որպես կանոն, մահանում են շիստոսոմոզ հիվանդությունից, որոնց փոխադրողները փորոտանիներն են:
Ամենավտանգավոր կենդանիների ցուցակում հայտնվել են նաև գետաձիերը, փղերը, առյուծները, գայլերն ու շնաձկները, հայտնում է gogetnews.info-ն: