Կարինե Աֆրիկյանի գրառումը. «Սա Կաֆկայի «Օրենքի առաջ» էքզիստենցիալիստական պատմվածքի 2015թ․ ժամանակակից անիմացիան է։ Հիշեցնեմ, որ այս պատմվածքը առակի տեսքով տեղ է գտել Կաֆկայի «Դատավարություն» վեպում։ Առակի տեքստը տեղադրում եմ մեկնաբանությունում։
«Այր, ես հիմա կփակեմ դարպասները, և միայն դրանից հետո կպատասխանեմ քեզ։ Պահապանը դանդաղորեն մոտեցավ դարպասներին և փակեց»: Այնուհետև շրջվեց դեպի այրն ու ասաց․ «Լսիր ինձ, ուր էլ որ հիմա գնաս՝ հիշի՛ր այս դարպասը, հիշի՛ր, որ այս դարպասը եղել է, և այն բաց է եղել միայն քեզ համար։ Սակայն, դու երբեք այն անցնելու խիզախությունը չունեցար»։ Եվ այրը փակեց իր աչքերն ու մահացավ։ Հետո պահապանը նորից բացեց դարպասները … նրանց համար որ դեռ պիտի գան, նրանց համար, որ խիզախ կլինեն…»: