Բրազիլացին արդեն երեք տարվա պայմանագիր է կնքել «Գաբալա» սպորտային ակումբի հետ
Ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբը երեք տարվա պայմանագիր է կնքել բրազիլացի ֆուտբոլային աստղ Ռոնալդինյոյի հետ Բաքվում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու համար:
Այսպիսով, Բաքուն աշխարհի երրորդ երկիրն է դառնում, որտեղ գործելու է «Ռոնալդինյոյի ֆուտբոլային ակադեմիան»:
Առաջին երկու ակադեմիաները գործում են Ռոնալդինյոյի հայրենի Պորտու Ալեգրի (Բրազիլիա) քաղաքումև Դուբայում (ՄԱԷ): Պայմանագիրը կնքվել է մարտի 15-ին Դուբայում:
Ֆուտբոլային ակադեմիայի պաշտոնական բացումը Բաքվում տեղի կունենա 2017թ–ի սեպտեմբերի 1-ին, ասված է «Գաբալա» սպորտային ակումբի մամուլի ասուլիսում: 6 տարեկանից բարձր ֆուտբոլիստների համար նախատեսված դպրոցում մարզումները կանցկացվենինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով բարձրորակ խաղահրապարակներում:
Նախատեսվում է նաև տարբեր սոցիալական գործունեություն, այցելություններ Ադրբեջանի շրջաններ,արտասահմանյան երկրներ, ֆուտբոլի ամառային դպրոցներ, սեմինարներ, «Ռոնալդինյոյի լեզունպորտուգալերենն է» դասընթացներ:
Հարավային Կովկասի նորությունների ընտրանի