Մարտի 18-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: