Երբեմն ավելի երջանիկ դառնալու համար հարկավոր է ուղղակի ցանկանալ: Գիտնականները փորձարկում են անցկացրել, որում խնդրել են կամավորներին 1 շաբաթվա ընթացքում ուղղակի աշխատել իրենց ավելի երջանիկ զգալ: Եվ ստացվել է. մասնակիցները նշել են, որ իրենց տրամադրությունը բարձրացել է:
Ներկայացնում ենք ավելի երջանիկ լինելու գերազանց միջոցներ, որոնք աշխատում են. ապացուցված է գիտականորեն:
Հիշեք 3 լավ բան, որոնք պատահել են Ձեզ հետ այսօր:
Գործընկերների համար գնեք խնձոր, դրեք սեղանին և մի ասեք, որ Ձեր կողմից է. թող ուտեն և ուրախանան:
Տվեք դրամի մանրն անծանոթ մարդու, ում փողը դրամարկղի մոտ անսպասելիորեն չի բավականացնում:
Խմեք սուրճ շոկոլադե թխվածքաբլիթով:
Մի քանի անգամ ճիշտ շնչեք: Ինչպես խորհուրդ են տալիս Հարվարդի գիտնականները, մի քանի անգամ խորը շնչեք և արտաշնչեք, այնպես, որպեսզի կրծքավանդակը լայնանա:
Գլուխը դանդաղ մի կողմից մյուս կողմ պտտելով՝ նայեք Ձեր շուրջը:
Լսելով թռչունի երգը՝ կանգնեք և գտեք նրան տերևների մեջ:
Հանեք կոշիկները և քայլեք խոտի կամ ավազի վրայով:
Ուղիղ նստեք:
Նայեք արձակուրդի ժամանակ արված լուսանկարները:
Ուղղակի ժպտացեք:
Ինչ-որ մեկին մի փոքր բան նվիրեք: Հենց այնպես, առանց առիթի:
Լսեք լավ, դրական երգ:
Հիշեք, թե ով է Ձեզ վերջին ժամանակներում ինչ-որ լավ բան արել, և ուղարկեք նրան շնորհակալական բառեր:
Անկեղծ կոմպլիմենտ արեք անծանոթ մարդու:
Լայն քայլեք:
Զանգահարեք կամ գրեք Ձեր ընկերոջը, ում մասին մտածում եք, բայց ոչ մի կերպ չեք զանգահարում:
Կատարեք ականջների մերսում:
Պահարանից հանեք ամենագեղեցիկ բաժակը և թեյ կամ սուրճ պատրաստեք դրա մեջ Ձեզ համար:
Շատախոսեք ինչ-որ մեկի հետ ինչ-որ բանի մասին: Թեկուզ եղանակի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը