Ինչ էին կրում «Armenian Brands» SS 2017 ցուցադրության հյուրերն ու դիզայներները. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչ էին կրում «Armenian Brands» SS 2017 ցուցադրության հյուրերն ու դիզայներները. wnews.am

Երեկ Երևանի fashion հասարակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալ  «Armenian Brands»-ում ներկայացվող  հայ դիզայներների ստեղծագործություններին, ինչպես նաև գնահատել` ինչպես են տարբեր դիզայներների աշխատանքները միքսվում միմյաց հետ մոդելների լուքերում:

«Armenian Brands» SS 2017 ցուցադրությանը իրենց հավաքածուներից նմուշներ էին ներկայացրել «Biayni By Vahan Khachatryan», «Անահիտ Սիմոնյան», «Petoor», «Sali», «Mavita», «Amore» և մի շարք այլ ապրանքանիշեր:

Ցուցադրությանը ներկա էին մեծ թվով հյուրեր` այդ թվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Wnews.am-ը պատմում է, թե ինչ էին կրում ցուցադրության հյուրերն ու դիզայներները:

Մանե Խաչատրյան. The Muse

«Կրում եմ The Muse ամբողջությամբ՝ փետուրներով շրջազգեստ, որը  թեպետ տոնական է, բայց հագնում եմ նաև առօրյայում,  ձեռագործ ժակետ: Իմ սովորական հագուստներով եմ, աշխատաքից միանգամից եկել եմ միջոցառման»:

Արևիկ Համբարձումյան` #LOFT ցանցի տնօրեն

Թրենդային կոստյում-զգեստով:

Վահան Խաչատրյան . «Biayni By Vahan Khachatryan»

«Երևի արժե խոսել միայն շապիկի մասին, որը անցյալ տարվա իմ հավաքածուից է, վրան պապիկիս նկարներից մեկն է պատկերված»:

Արևիկ Ուդումյան. հաղորդավարուհի

Անահիտ Սիմոյան. դիզայներ-երգչուհի

«Այսօր չեմ հասցրել պատրաստվել, Անահիտ Սիմոյան չեմ կրում»:

Մարիաննա Քաբաբյան. «Armenian Brands»-ի ղեկավար

«Այսօր կրում եմ Վահան Խաչատրյանից զգեստ ու Տերյան մշակութային կենտրոնից աքսեսուար»:

Գայանե Մարտիրոսյան. դիզայներ

«Կրում եմ ամբողջությամբ Գայանե Մարտիրոսյան ապրանքանիշի հագուստներից»:

Տաթև Յագվուրյան. Kivetat ապրանքանիշ.

«Ցավոք իմ հագուստով չեմ, չեմ հասցրել համապատասխան զգեստ ընտրել ինձ համար, բացի այդ չէի ուզում շատ աչքի ընկնել այսօր»:

Petoor

«Մենք կրում ենք Փետուր` ոչ ամբողջությամբ, բոմբեր, որը մեր նոր հավաքածուից է և որի վրա կա ասեղնագործած ճպուռ, այն մեր նոր սեզոնի հագուստի տարբեր դետալներում առկա է, ինչպես նաև մեր հայտնի գիշերազգեստը»:

Արմինե Մարտիրոսյան՝ Armi Marti

«Այսօր իմ ապրանքանիշով չեմ, ուղղակի այդպես է ստացվել, բայց հիմա աշխատում ենք մեր նոր Գ/Ա հավաքածուի վրա, որը շուտով կներկայացնենք»:

Վիոլիկ Քոչարյան. Violik Qocharyan

«Իմ ապրանքանիշի կոշիկներ եմ կրում, հագուստը չհասցրեցի ավարտել»:

Ցուցադրության հյուրերից.

«Կրում եմ «Տարազ» բրենդի նմուշներից մեկը՝ գորգի պրինտով»:

 wnews.am