Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը:
Հայաստանի ազգային հավաքականի և հունական «Քսանթիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին այսօր` մարտի 21-ին կմիանա ընտրանուն:
Ֆուտբոլիստն Instagram-ի իր միկրոբլոգում տեղադրել է լուսանկար և գրառում կատարել.
«Ծնողներիս հետ ժամանում եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս»,- գրել է Պիզելին:
armsport.am