Նավակով զբոսնող մի խումբ զբոսաշրջիկներ 21 տոննա կշռող սապատավոր կետի են հանդիպել Հավայան կղզիներում: Կենդանուն տեսանյութում նկարահանել է ճանապարհորդներից մեկը: Այդ մասին գրում է Daily Mail թերթը, որը հրապարակել է այս հոլովակը:
Ճանապարհորդները ծովային կենդանուն տեսել են մարտի 13-ին: Կետը նրանց մոտեցել է մոտավորապես երեք մետր հեռավորությամբ:
Կենդանին մռութը դուրս է հանել ջրից, այնուհետև բարձրացրել լողաթևը, ասես հրաժեշտ է տալիս, և լողալով հեռացել է:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ