«Տեր-Պետրոսյանի հակաքաղաքագիտական շուստրիությունները»
Advertisement 1000 x 90

«Տեր-Պետրոսյանի հակաքաղաքագիտական շուստրիությունները»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեր-Պետրոսյանի հակաքաղաքագիտական շուստրիությունները.

Սուտ և բառախաղ 1. [Արցախյան] խնդիրը մեր և Ադրբեջանի միջև չէ, մեր և աշխարհակարգի միջև է։
Աշխարհակարգը անգլերեն՝ world order -ն է, ռուսերեն՝ глобальный порядок: Հիմա հասկանանք, թե ինչ է ասում հենց առաջին այս նախադասությամբ։

Հիշեցնեմ, 1998-1997թթ. իր Պատերազմ, թե խաղաղություն հոդվածում էլ ասում էր՝ մեր թշնամին/հակառակորդը Ադրբեջանը չէ, այլ միջազգային հանրությունն է, որն իբր գերակա ճանաչում է միայն տարածքային ամբողջակաությունը, բայց ոչ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Հիմա քանի որ դրանից հետո եղավ Կոսովոյի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի, և վերջապես Ղրիմի անջատումները, Լևոն Տեր-Պետրոսյանը լռում է, ու կարծեք ձևակերպումը մեղմել է, այլևս չի ասում՝ թշնամի/հաառակորդ, այլ ասում է՝ խնդիր, ու նաև միջազգային հանրության փոխարեն օգտագործում է աշխարհակարգ բառը։

Քաղաքագիտական անգրագիտություն է նման ձևակերպումը՝ իմ խնդիրը աշխարհակարգի հետ է… այդ ո՞վ է աշխարհակարգը, դա համաշխարհային սիստեմն է։ Դու ինչ խնդիր ունե՞ս։ Այդ սիստեմը արդեն անջատողականության ու ապագաղութացման բազում նախադեպեր տվել է։ Դու չես ուզեցել այդ նախադեպերից ոչ մեկով գնալ։ Դու ինչ խնդիր ունես աշխարհակարգի հետ։ Գաղտնիքն այլ տեղ է։ Ինչպես նշեցի, Տեր-Պետրոսյանը այստեղ ոչ պատահականորեն չի օգտագործում միջազգայն հանրությունը։ Որովհետև անգամ չի կարող ասել, որ միջազգային հանրությունը պահանջում է շուտափույթ լուծել խնդիրը։ Միջազգային հանրությունը նման կոչ անգամ չի արել։

Միջազգային հանրության պահանջը Վիեննայի օրակարգն է՝ պատերազմի կանխում։ Այ, մի բան կա, որ Տեր-Պետրոսյանը վախենում է ասել՝ Ռուսաստանը, որտեղ նրա կարծիքով գտնվում են բոլոր բանալները, պահանջում է, բայց չի կարողանում…

Ու դրա համար էլ այս բառախաղն է անում՝ աշխարհակարգ։

Մի խոսքով՝ բառախաղով կեղծիք ու անազնվություն հենց առաջին նախադասության մեջ։ Ախպոր պես, ոչ մեկ թող չասի թե ինքը քաղաքագետ է։ Ինքը այդ գիտությանն անհարիր ու խորթ բաներ է ասում իր պատվերով խաղը ծածկելու համար։ Մնացած խաղիկների մասին՝ հաջորդիվ»։



Նման նյութեր