Սահակ Ամիրխանյան. «Ճամփորդ» պատգամավորի ճամպրուկային տրամադրությունը
Advertisement 1000 x 90

Սահակ Ամիրխանյան. «Ճամփորդ» պատգամավորի ճամպրուկային տրամադրությունը

Ներկայացնում ենք Սահակ Ամիրխանյանի Facebook-յան գրառումը. «ԱԺ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, Տարոն Մարգարյանի աներորդի Ռ. Սարգսյանը որոշել է խախտել 5-ամյա լռության ուխտը, հարցազրույց է տվել «Ճամփորդ» շաբաթաթերթին:

Զուգադիպությունը խորհրդանշական է: 5 տարի ճամփորդի կարգավիճակում Աժ աթոռը զբաղեցրած սույն այրը, որն ամեն օր քնից արթնանալով` սպասել է, որ ուր որ է իրեն կշպրտեն զբաղեցրած աթոռից, ու նորից ինքը ստիպված կլինի հավաքել ճամպրուկներն ու դեգերել ունայնության ճանապարհին` հարցազրույց է տալիս «Ճամփորդ»-ին ու ցանկանում է 5 տարի ևս ճամփորդել պետության, ավելի ճիշտ հարկատուների հաշվին:

Ինչ խոսք, վատ ցանկություն չէ, մանավանդ ենթագիտակցական մղումներն իրենց գործն անում են (ականջդ կանչի Ֆրեյդ): Մնում է ժողովուրդը հարցնի` Յո երթա՞ս»:



Նման նյութեր