Մինչ Արմավիրի մարզի որոշ պատգամավորության թեկնածուներ ժողովրդի լեզվով ասած՝ «մանթո» լինելով իրենց ցածր վարկանիշից, ամպագոռգոռ հայտարարում են, թե իրենք 10-15 հազար ձայն բերող են իրենց կուսակցություններին, այդ որոշ վայ-պատգամավորները, «ընկնելով երազախաբության գիրկը», հայտարարում էին, թե Ազգային ժողովի պատգամավոր, «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանից ավելի շատ ձայն են հավաքելու և ավելի շատ ընտրող է իրենց կողքին կանգնելու։
Այսօր՝ մարտի 23-ին, SHAMSHYAN.com-ը շրջայց կատարեց Արմավիրի մարզում, և շատ համայնքներում ընտրողներն ասում էին. «Ինչքան էլ փորձեն որոշ պատգամավորներ, ովքեր այս պահին նույնպես թեկնածուներ են, «բոչկա գլորեն» Շմայսի վրա, միևնույն է, նա իր թերություններով ընդունված է ժողովրդի կողմից։
Թող մարդու խոսալուն չնայեն, այլ գործելուն, իսկ Շմայսը միշտ էլ սատար է կանգնել կարիքավորին, սոցիալապես անապահով ընտանիքներին, բանակում ծառայություն կատարող զինվորների հարազատներին և այդ ցանկը կարելի է անվերջ թվարկել։ Նա ժողովրդական մարդ է ու թող նախանձից չփորձեն չարախոսել, միևնույն է, ժողովուրդը լավ գիտի, թե որ պատգամավորին նորից Ազգային ժողով կգործուղի և որին՝ իր «դուքյան»»։
Փարաքարում հայտնի «Մարգարետ Թետչեր» անունով տատիկը նույնպես ասում էր. «Մեր թեկնածուն նա է, ում և՛ Արմեն ենք կոչում, և՛ Առաքել, և՛ տնավարի՝ Շմայս, քանի որ ժողովրդի կողքին ա միշտ էղել տարվա ցանկացած եղանակին, ցանկացած ժամի ու ցանկացած հարցով։ Եթե էդպես չլիներ, ապա ինձ, որ գյուղում համարում են Երկաթե Լեդի Մարգարետ Թետչեր, Ա. Մովսիսյանի կողքին չէի լինի»։