Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը:
Մանկության ամենավառ հիշողությունը:
Իմ մանկությունն ամբողջովին:
Ամենամեծ ձեռքբերումը:
Ամենամեծ ձեռքբերումս իմ ընտանիքն եմ համարում, որն իմ ձեռքբերումը չէ, բայց այս ընտանիքում ծնվելն իմ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում:
Առաջին հիասթափությունը:
Հիասթափություններ շատ չեն եղել, չեմ կարող այս պահին հիշել առաջին հիասթափությունս:
Բնավորության ամենալավ և ամենավատ կողմը:
Իմ բնավորության ամենալավ և ամենավատ կողմը նույնն է՝ ես սրտացավ մարդ եմ շատ:
Ո՞ւմ եք կարոտում:
Ընկերուհուս՝ Սոնային, ով հեռու է ինձնից և ԱՄՆ-ում է ապրում: Եվ առհասարակ բոլոր ընկերներիս ու հարազատներիս, ովքեր հեռավորության վրա են:
Ինչի՞ց եք վախենում:
Ես չեմ խոսում իմ վախերից:
Սխալ, որի համար զղջում եք:
Չկա այդպիսի սխալ:
Խոսք, որը չեք հասցրել ասել:
Ես միշտ փորձում եմ ճիշտ ժամանակին ասել այն, ինչ ուզում եմ ասել:
Երազանք, որ դեռ չի կատարվել:
Ամեն ինչ դեռ առջևում է, չեմ ասի:)
Կցանկանամ, որ…
Կցանկանամ, որ բոլորս խաղաղ լինենք՝ և՛ մեր հոգու ներսում, և՛ մեր երկրում:
asekose.am