ԱԺ ընտրությունների առաջին ընտրողն եմ
Advertisement 1000 x 90

ԱԺ ընտրությունների առաջին ընտրողն եմ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-յան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով, մասնակցեցի ՀՀ ԱԺ ապրիլի 2-ի նախանշվող ընտրություններին։ Ձայնս տվեցի այն կուսակցությանը, որի առաջնորդի հետ կիսում եմ իր տեսլականը մեր երկրի ապագայի նկատմամբ։

Առաջնորդվել եմ պարզ սկզբունքով։

Ո՞վ է ավելի լավ հասկանում պաշտպանունակության բարձրացման խնդիրները, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգը, Արցախի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը, միջազգային հարաբերություններում մաքսիմալ ներգրավվածության անհրաժեշտությունը, տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը և այլն։

Ձեռքս թեթև է, առաջին ընտրողն եմ, կուսակցությունն էլ հաղթելու է»։



Նման նյութեր