Եթե ապրիլյան գործողությունները կրկնվեն, ապա ԶՈՒ-ն իր առջև դրված խնդիրը կլուծի. Սեյրան Օհանյան. tert.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Եթե ապրիլյան գործողությունները կրկնվեն, ապա ԶՈՒ-ն իր առջև դրված խնդիրը կլուծի. Սեյրան Օհանյան. tert.am

Մի քանի անգամ ասել եմ՝ ապրիլյան պատերազմից դասեր քաղել ենք, վերլուծություններ կատարել ենք. այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

«Վերլուծել ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի զինված ուժերի զարգացման պլանը, առաջին գծի կահավորումը՝ ինժեներական առումով լայնամասշտաբ մարտական գործողություններից զերծ պահելու համար»,- շեշտեց նա:

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը համընկնում են այսօրվա ռազմական գործողությունների բնույթին:

«Եվ այն շարունակականությունը, որ մենք դրել ենք, որ պետք է ժամանակակից սպառազինություն ձեռք բերենք, մարտական հերթապահությունը բարելավենք, տեխնիկական միջոցներով ապահովենք, զինված ուժերի գրավչության մակարդակը բարձրացվի, այսօր, իմ իմացությամբ, ավելի արագընթաց տեմպերով իրականցվում է, քանի որ յուրաքանչյուր այդպիսի գործողություն, յուրաքանչյուր այդպիսի իրավիճակ, մանավանդ՝ լարված իրավիճակ, թույլ է տալիս, որպեսզի ճշտումներ կատարվեն խնդիրների մեջ և ավելի  արագընթաց տեմպերով շտկվեն։ Այսօր դա իրականցվում է, ԶՈՒ-ն օրըստօրե  ավելի բարվոք վիճակում է գտնվում։ Այսօր այդ խնդիրների  մասով լայնամասշտաբ  գործողություններ են կատարվում»,- ասաց նա:

Անդառնալով դիտարկմանը, թե պատերազմի օրերին բարձրաձայնվում էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զենքի քանակի հետ կապված խնդիրներ եղել են, Սեյրան Օհանյանն ասաց. «Ռազմամթերքի մասով մենք խնդիրներ չենք ունեցել, քանի որ դրանից հետո էլ այսօր  մեծ քանակությամբ ծախս չի եղել, այսօրվա իշխանություններին հարցրեք»,- շեշտեց նա:

Սեյրան Օհանյանի դիտարկմամբ, եթե ապրիլյան գործողությունները կրկնվեն, ապա ԶՈՒ –ն իր առջև դրված խնդիրը կլուծի:

«Մենք ունենք զինված ուժերի կիրառման պլան և այդ կիրառման պլանի համաձայն յուրաքանչյուր պետության ագրեսիայի դիմագրավման համար բոլոր ուղղությունները, մեխանիզմները պետք է ընթացքի մեջ դրվեն և իրականացվեն, դա երկրի տնտեսությունն է, դա գաղափարական պատրաստություն է, ներքին, արտաքին քաղաքականությունը, կրթության և  գիտության հնարավորությունների օգտագործումը, այդպիսի ռազմական իրավիճակներում արագ փոփոխություններ են կատարվում, ուժերը ավելի կենտրոնանում են երկիրը պաշտպանելու ուղղությամբ»,- մանրամասնեց նա:

Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ «Շանթ 2015» զորավարժությունը ևս ցույց է տվել մեր պատրաստվածության մակարդակը:

«Այնպես, որ այսօրվա իշխանությունները պատրաստ են մենք էլ մեր հնարավորության շրջանում, անկասկած, զինվորի կողքին կանգնած ենք»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝տեսանյութում։

tert.am



Նման նյութեր