Սերոբ Խաչատրյանի գրառումը. «Առաջիկա տարիները շատ դժվար են լինելու աշխարհի դպրոցների համար։
Երեխաների շատ մեծ մասը չի ուզում սովորել‚ իսկ աշխարհը դեռևս չի գտել դպրոցի լավագույն մոդելը։ Եթե այս օբյեկտիվ դժվարությանն ավելացնում ենք նաև Հայաստանի կրթության ֆինանսական ծանր վիճակն ու դպրոցների կուսակցականացումը‚ Հայաստանին ոչ մի շանս չի մնում հանրակրթության ոլորտում առաջընթաց ունենալու։
Միայն ազատ‚ անկուսակցական‚ լայնախոհ‚ կուսակցական ու ընտրական պարտավորություններից զերծ տնօրենների պարագայում շանս կունենանք փրկել մերերեխաներիապագան։
Ստեղծարարությունը պետք է լինի տնօրենի գնահատման չափանիշը‚ ոչ թե ձայն բերողների ցուցակներ գրելը։ Կուսակցությունները պետք է խոնարհվեն տնօրենների առաջ‚ ոչ թե հակառակը։ Ես կուզեի նաև‚ որ այս ամենը գիտակցեն ու բարձրաձայնեն Լույս հիմնադրամի ներկա ու նախկին ուսանողները‚ պաշտոններ զբաղեցնող իմ ուսանողները‚ բոլոր կիրթ մարդիկ։ Եթե հիմա չշտկենք‚ հետո տասնամյակներ չենք կարողանալու բան փոխել։
Մեղք են մեր աշակերտները»։