ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Վարդենյաց լեռնանցքը:
Լեռնանցքը դեռևս դժվարանցնելի է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: