Մադրիդում անցկացված ցլամարտի ժամանակ վիրավոր ցուլը գետնին է տապալել ցլամարտիկին, իսկ այնուհետև մի քանի անգամ պոզահարել նրան: Տեղի ունեցածի տեսագրությունը հրապարակել է The Daily Mirror հրատարակությունը:
Ցլամարտիկին օգնության են հասել նրա գործընկերը՝ ձեռքին կապոտ (մեծ թիկնոց, որը ցույց են տալիս ցուլին): Նրանք շեղել են կենդանուն՝ նրա առջև թափահարելով վառ գույնի գործվածքը: Տուժածին ասպարեզից տարել են հանդիսականների ծափահարությունների ներքո: Նրա վիճակի մասին չի հաղորդվում: Ոչինչ հայտնի չէ նաև վիրավոր ցուլի ճակատագրի մասին: