![](https://blog.168.am/wp-content/uploads/2016/09/3_af1f6c01.jpg)
«Միսս Ամերիկա-2017» մրցույթի եզրափակիչը, որն անցկացվել է Ատլանտիկ սիթիում, ավարտվել է Արկանզաս նահանգի ներկայացուցիչ Սավվի Շիլդսի հաղթանակով։
Շիլդսը լավագույնն է ճանաչվել թագի ու տիտղոսի համար պայքարող 52 մասնակիցներից և դարձել է «Միսս Ամերիկա 2016»-ի հաղթող Բեթի Քանթրելի իրավահաջորդը։
Շիլդսը գերել է ժյուրիին ջազային պարով, որի շնորհիվ երեկ հաղթել էր տաղանդների մրցույթում։
Գործակալության տվյալներով՝ նորաթուխ «Միսս Ամերիկան» ուսումնասիրում է արվեստ և երազում է աշխատել Բեյոնսեի պարային թիմում, հայտնում է Associated Presse-ը: