Էրմիտաժի փոխտնօրենը տնային կալանքի է ենթարկվել
Advertisement 1000 x 90

Էրմիտաժի փոխտնօրենը տնային կալանքի է ենթարկվել

Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը տնային կալանքի է ենթարկել շինարարարության գծով Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին, որին կասկածում են խարդախության մեջ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:

«Դատարանը քննել է Պետական Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին վերաբերող նյութերը  և նրան տնային կալանքի է ենթարկել երկու ամիս ժամկետով՝ մինչև մայիսի 23-ը»,- ասել է մամուլի քարտուղար Եկատերինա Կրասնովան:

Թանգարանի ղեկավարի տեղակալի նկատմամբ խափանման միջոցը դատարանի կողմից ընտրվել է խոշոր խարդախության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:

Հունվարի վերջին Ռուսաստանի Անվտանգության համապետական ծառայության օպերատիվ աշխատողները խուզարկություններ են կատարել Էրմիտաժում: Նրանց հետաքրքրել են Շկոլնայա փողոցում  ֆոնդային պահոցի երկրորդ հերթի կառուցման՝ 3,62 միլիարդ ռուբլի գումարի պետական պարտավորագրի հետ կապված փաստաթղթերը:



Նման նյութեր