Արմեն Ջիգարխանյանի կյանքի կանոնները. «Եթե հասարակությունը չունի իդեալներ՝ նրան թատրոն պետք չէ»
Advertisement 1000 x 90

Արմեն Ջիգարխանյանի կյանքի կանոնները. «Եթե հասարակությունը չունի իդեալներ՝ նրան թատրոն պետք չէ»

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին, Երևանում: Նա իր դերասանական կարիերան սկսել է 1955-ին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, և 1967-ին տեղափոխվել է Մոսկվայի Լենկոմ թատրոն։ 1969-ին աշխատել է Մայակովսկու Ակադեմիական թատրոնում։ 1975-ին Ջիգարխանյանը ստացել է Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակ «Եռանկյունի» կինոնկարի համար: 1985 թվականին Ջիգարխանյանին տրվել է ԽՍՀՄ Ժողովրդական դերասանի կոչում:

Կյանքի կանոններն ու օգտակար խորհուրդները

Երբեմն մարդիկ սարսափելի հարցեր են տալիս: Մի անգամ ընկերներիցս մեկը, ոչ դերասան, հարցրեց. «Երբ դուք բեմի վրա ուտում եք՝ դրա համար վճարո՞ւմ եք, թե՞ ոչ»:

Եթե ուզում ես հասկանալ, թե ի՞նչ է կատարվում քո գլխում և սրտում, լսիր և կարդադասականներին:

Կյանքում հաջողությանը սպասելիս մարդ պետք է ծանրակշիռ լինի:

Սիրում եմ Ռոբերտ դը Նիրոյին. նրա աչքերը միշտ փոխվում են: Մենք Պապանովի հետ աշխատում էինք արտասահամանում, մեզ քիչ էին վարձատրում, այդ պատճառով էլ պահածոներ էինք ուտում: Մի անգամ նա ինձ ասաց. «Եթե կարծում ես, որ այս պահածոները չեն արտահայտվում մեր աչքերում, ապա դու սխալվում ես»:

Մենք ապրում ենք վախի ներքո: Մենք վախենում ենք, որ մեզ չեն հասկանա, մեր մասին վատ բաներ կմտածեն:

Մեր օրերում հեռուստատեսության, ամսագրերի, ֆիլմերի գլխավոր նպատակը ոչ մեկինչանհանգստացնելն է: Նրանք զբաղված են միտքը քնեցնելով:

Երեխաները հիշում են ոչ թե խոսքերը, այլ արարքները:

Ժամանակակից կինոն ինձ չի հետաքրքրում, անգամ, եթե ես խաղում եմ տարբեր մանր դերեր:

Ինձ մի մարդ շատ լավ բացատրեց, թե ինչ է գեղանկարչությունը: Նա ասաց, որ եթե դուք ուզում եք հայտնվել այդ կտավի մեջ, ուրեմն դա լավ նկար է: Նույնը կարելի է ասել երաժշտության և մյուսների մասին:

Եթե հասարակությունը չունի իդեալներ՝ նրան թատրոն պետք չէ:

Երբ մեր մեջ առաջանում է ինչոր դատարկություն, մենք փորձում ենք այն լցնել: Ինչ-որ մեկը քարտերով է խաղում, իսկ ես այդ դատարկությունը լցնում եմ կենդանիներով. անվերջ կարող եմ նայել Animal Planet ալիքը:

Մարդ չի կորցնում իր երիտասարդությունը, եթե դեռ ի վիճակի է զարմանալ: Զարմանքնամեն ինչի հիմքն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am