Manchester Evening News-ը Մխիթարյանի խաղն ընթացիկ մրցաշրջանում գնահատել է 7 բալով
Advertisement 1000 x 90

Manchester Evening News-ը Մխիթարյանի խաղն ընթացիկ մրցաշրջանում գնահատել է 7 բալով

Manchester Evening News-ը գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների ելույթներն ընթացիկ մրցաշրջանում:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է 7 գնահատականը:

«Մխիթարյանն արդարացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարտավարական անցումը 4-2-3-1-ին, և կարող է փայլել աջից, ձախից և կենտրոնից: Նա վերադարձավ աքսորից և մի քանի վնասվածքներից հետո»,- գրել է M.E.N.-ը:

Հավելենք, որ ամենաբարձր` 8 գնահատականը ստացել են Անտոնիո Վալենսիան, Խուան Մատան և Զլատան Իբրահիմովիչը:

armsport.am