Ո՞վ է «պոտենցիալ ներդրող» Շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահը, որքա՞ն կարողություն ունի նա
Advertisement 1000 x 90

Ո՞վ է «պոտենցիալ ներդրող» Շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահը, որքա՞ն կարողություն ունի նա

«168 Ժամ» թերթի տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում ա՝ «Այդ պոտենցիալ ներդրողներից մեկը Շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահն է: Նա Քուվեյթի քաղաքական գործիչ է, Ասիայի Օլիմպիական խորհրդի և Ասիայի Ձեռքի գնդակի ֆեդերացիայի ներկայիս նախագահ… Ալ-Սաբահը 46 միլիարդ կարողության է տիրապետում և հանավաբար որոշել է դրա չնչին մասը ներդնել Հայաստանում՝ հանուն ընկերոջ»:

Նախ՝ 15 միլիարդը 45 միլիարդի չնչին մասը չի՝ 30%-ն ա։

Երկրորդ, էդ կարողություն ասվածը քեշ փող կամ բանկային հաշվին առկա միջոց չի, որ տենց հեշտ հանեն տանեն ինչ-որ տեղ ներդնեն։ Դա հիմնականում բաժնետոմսերի արժեքն ա (որը կարա վաղը 20%-ով աճի, մյուս օրը 30%-ով նվազի), անշարժ գույքի ու մնացած բաների արժեքը։

Ու երրորդ՝ ամենակարևորը՝ որտեղի՞ց էս տեղեկությունը, որ էս մարդը 46 մլրդի կարողություն ունի։ 46 միլիարդի դեպքում էս շեյխը կլիներ Forbes-ի ցանկի 11-րդ տեղում՝ Մայքլ Բլումբերգից հետո (ում կարողությունը 47,5 մլրդ դոլար ա)։

Բայց Շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահ անունով մարդ Ֆորբսի միլիարդատերերի ցանկում չկա։ Սկի արաբ միլիարդատերերի ցանկում չկա ( http://www.forbesmiddleeast.com/…/the-worlds-richest-arabs…/ )։ Շնորհակալ կլինեմ, եթե իմացող մարդիկ հղում դնեն էս մարդու կարողության մասին»։