Բարձր արժեք ունեցող արտիստը երբեք նման բան չէր խոսի. «Armenian Europe Music Awards Paris 2017»-ի կազմակերպիչը՝ Էրիկի սկանդալային հարցազրույցի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Բարձր արժեք ունեցող արտիստը երբեք նման բան չէր խոսի. «Armenian Europe Music Awards Paris 2017»-ի կազմակերպիչը՝ Էրիկի սկանդալային հարցազրույցի մասին. life.panorama.am

Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությանը ժամային խնդիրների պատճառով ելույթ չունենալը երգիչ Էրիկին խիստ զայրացրել էր, որն արտահայտել էր կայքերից մեկին տված հարցազրույցում: Էրիկը նշել էր, որ մրցանակաբաշխությունը կազմակերպել էին անփորձ ու ոչ պրոֆեսիոնալները, նա հայտնել էր, որ զղջում է, որ մասնակցել է այդ միջոցառմանն ու հաջորդ տարի հրավերք ստանալու դեպքում կմերժի ու չի մասնակցի: Հիշեցնենք, որ «Armenian Europe Music Awards Paris 2017»-ում Էրիկը արժանացել է լավագույն երգիչ կոչմանը:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկի՝ Աննա Կարոլինայի հետ:

«Անկեղծ ասեմ՝ ինձ համար էրիկի հարցազրույցը սպասելի էր, միաժամանակ, հասկանում եմ նրա հուզմունքը, մտահոգությունն ու վրդովվմունքը, քանի որ ըստ նախնական պայմանավորվածության՝ նա պետք է երգեր, սակայն ժամային խնդրի պատճառով՝ չկարողացավ: Արդեն բազմիցս է նշվել, որ Փարիզում կեսգիշերից հետո համերգները դադարեցվում են ու մեծ հաշվով, մենք ոչինչ չէինք կարող անել: Նշեմ, որ Էրիկը, իր մրցանակը ստանալիս, փոքրիկ ակապելլա երգել է. ի վերջո, եթե չէր ցանկանում, կարող էր անգամ բեմ չբարձրանալ: Հավատացեք՝ իր կողմից շատ մեծ քայլ կլիներ, որ բեմ բարձարանալով հանդերձ չգնար Հայաստան ու նման հարցազրույց չտար: Գիտեք, կրկնվեմ, հասկանում եմ, որ Էրիկը հուզվել էր, որ չկարողացավ նախատեսված լեդային լուծումներով երգել, բայց անձնական վիրավորանքներ պարզապես չեմ ընդունում: Ցանկացած բարձր արժեք ունեցող արտիստը երբեք նման բան չէր խոսի՝ իմանալով, որ դա մեր խնդիրը չէր, այլ այստեղի օրենքի, մենք էլ ամենաքիչը կցանկանայինք, որ նման բան լիներ: Թող մեր միջոցառումը չհամեմատի մյուս մրցանակաբաշխությունների հետ, որովհետև յուրաքանչյուր միջոցառման ժամանակ, անգամ «Օսկարի» ժամանակ միջադեպեր կարող են լինել, հեռու չգնանք՝ «Օսկարի» նման աշխարահահռչակ մրցանակաբաշխության ժամանակ շփոթմամբ տարվա լավագույն ֆիլմի անվանակարգում ուրիշ անուն է հնչում: Մեր մրցանակաբաշխությունը կայացել է ու մենք համարում ենք, որ հաղթանակել ենք, – նշեց Անան ու շարունակեց.

«Էրիկը խոսել էր մեր պրոֆեսիոնալիզմի պակասի մասին, բայց ցավոք չէր նկատել, որ մենք անցկացրել էինք մեծամաշտաբ աշխատանք, որի համար պատրաստվել ենք գրեթե 1.5 տարի: Մենք կարողացանք Եվրոպայում  պատմության մեջ առաջին անգամ նման բան կազմակերպել, իսկ այստեղ նման միջոցառում իրականացնելը շատ դժվար է և հարցը միայն ֆինանսական կողմը չի, թեև բոլոր ծախսերն առանց հովանավորների իրականացրել է «Աննա Կարոլինա գրուպն» ու Հայկ Շահբազյան գրուպը»: Մենք երկու երիտասարդներով կարողացել ենք կառավարությունից ձեռք բերել երեք տարվա լիցենզիա, ապահովագրություններ արտիստների, սրահի և տեխնիկայի համար: Ֆրանսիայի պետության կողմից մենք ունենք լրիվ իրավունքները, ու ամենը վերահսկվում է նրանց կողմից: Ի դեպ՝ ապրիլի կեսին կլինի հանդիպում, որի շրջանակում այստեղի մեգաարտիստներն ու կոնկրետ կառույցների ղեկավարները կարտահայտեն իրենց կարծիքները մեր կատարած գործի վերաբերյալ: Այսօր գովեստի խոսքերով ֆրանսիական մամուլն է գրում մեր մասին, ու վիրավորական է, որ ֆրանսիացիները մեզ գովերգում են, իսկ հայ արտիստների կողմից ընդամենը ժամանակում չտեղավորվելու պատճառով վատ կարծիքներ են հնչում: Ի դեպ՝ մեզ անգամ իր ողջույնի խոսքն է ուղարկել Ֆրանսու Օլանդը՝ նշելով, որ երկու խենթ երիտասարդներ իրականցրին այս մեծ միջոցառումն ու հայկական շունչն ու հոգին են տարածեցին Եվրոպայով մեկ»:

Մեր նկատառմանը, թե Էրիկը նշել էր, որ հաջորդ տարի այլևս չի մասնակցի այս մրցանակաբաշխությանը և հարցին, թե արդյոք կազմակերպիչները Էրիկին չե՞ն հրավիրի 2018-ին, պատասխանեց.

«Եթե նա զգա իր այս պահի հուզմուքն ու դրանից ելնելով այդ հարցազրույցի վիրավորական մասը մեր ողջ թիմին, ապա մենք խնդիր չունենք ու ինչու ոչ՝ կհրավիրենք: Մենք Եվրոպայում փորձում ենք հայ մշակույթը ներկայացնել, այստեղ ապրող շատ հայեր անգամ չգիտեմ Էրիկ Կարապետյան անունը, և նրա նման շատ երգիչների, բայց մենք նրանց ճանաչել ենք տալիս: Նույն Էրիկը և յուրաքանչյուր արտիստ պետք է շատ ցանկանա, որ սփյուռքում կազմակերպված յուրաքանչյուր միջոցառմանը ներկա լինի»:

 



Նման նյութեր