Ջավախքում ֆլամինգոներ են հայտնվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջավախքում ֆլամինգոներ են հայտնվել

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ջավախքի Ազգային արգելոցի աշխատակիցներն ու հյուրերը ականատես են եղել բնության մեջ հազվադեպ հանդիպող երևույթի։

Նրանք ականատես են եղել ֆլամինգոների երամի միգրացիային։ Համապատասխան կադրերը տարածվել են համացանցում։ Ընդգծվում է, որ ֆլամինգոները նախկինում նույնպես հայտնվել են Վրաստանում։

Ֆլամինգոները շատ երկչոտ թռչուններ են և ձգտում են խուսափել մարդկանց հետ ամեն տիպի շփումներից։ Թերևս դրա համար էլ Վրաստանում ցայժմ չի հաջողվել լուսանկարել կամ տեսանկարահանել նրանց։

Հավելենք, որ ֆլամինգոն նաև Հայաստանի տարածքում է պարբերաբար հայտնվում: Մասնագետների պնդմամբ դիտվել է Արփի լճի տարածքում, Սևանա լճի տարածքում: Սևանա լճի տարածքում բնակվող ֆլամինգոները, ըստ տեղաբնակների դիտարկումների, պատահել է, որ չեն չվել տաք երկրներ, հարմարվելով տեղի կլիմային:
DSCN8192
Սևանի տարածքում բնակվող ֆլամինգոներ: Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի:


Նման նյութեր