Ապրիլի 1-ը լռության օր է
Advertisement 1000 x 90

Ապրիլի 1-ը լռության օր է

Այսօր` ապրիլի 1-ին  լռության օր է: Օրենսդրորեն արգելված է, որ խորհդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրականացնեն քարոզչություն:

Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: Քվեարկությանը մասնակցող քաղաքացիներն ընտրություն են կատարելու 5 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների միջև:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը կսկսվի առավոտյան ժամը 8:00-ին: Կբացվեն հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:

ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով Հայաստանում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 564 հազար 244 քաղաքացի: Ազգային ժողովի ընտրությունները կլուսաբանի 120 լրատվամիջոց և 55 դիտորդական կազմակերպություն:

Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 9 քաղաքական ուժ` Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:



Նման նյութեր