Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեստ Բրոնվիչ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կարմիր սատնաները» առաջին կեսում տիրում էին խխաղային իրավիճակին: Երկրորդ կեսում էլ տանտերերը մեծ ուժերով, բայց անարդյունք:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն 74-րդ րոպեին փոխարինվեց: Նրա փոխարեն խաղը շարունակեց Ուեյն Ռունին:
Հաջորդ հանդիպումը «կարմիր սատանաները» կանցկացնեն ապրիլի 4-ին` մրցելով «Էվերտոն»-ի հետ: