BBC-ն հայտնում է, որ Արգենտինայի գիտնականները երկրի հյուսիսային Էլ Չակո շրջանում հայտնաբերել են 30 տոննայանոց երկնաքար: Արգենտինայի այդ շրջանը տեղի բնակիչները անվանում են «երկնային դաշտ»:
Ըստ աստղագետների` այդ վայրը մոտ 4 հազար տարի առաջ ենթարկվել է երկնաքարային անձրևների հարվածներին:
Դեռևս 1576 թվականին իսպանացի գաղութարարները տեղական ցեղերի պատմությունների հիման վրա այդտեղ երկնաքարեր են փնտրել:
Երբևէ հայտնաբերված ամենամեծ երկնաքարը գտնվում է Նամբիայում: Այն կշռում է 66 տոննա: