Որքան գումար են ծախսել առաջադրված քաղաքական ուժերը ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որքան գումար են ծախսել առաջադրված քաղաքական ուժերը ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրեց Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներին կատարված դրամական փոխանցումներն ու ծախսերը:

Ապրիլի 2-ին ԿԸՀ-ո ւմ լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Բաբիկյանը նախ հիշեցրեց, որ առաջադրումից հետո 7 օրվա ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է օրենքով սահմանված կարգով բանկերում նախընտրական հիմնադրամների հաշիվներ բացեն:

«Բոլոր քաղաքական ուժերը, որոնք առաջադրվել են ընտրություններին մասնակցելու համար, օրենքով սահմանված ժամկետներում բացել են նախընտրական հիմնադրամների հաշիվները»,- ասաց Բաբիկյանը` ներկայացնելով այդ հիմնադրամներին փոխանցված գումարների չափը և կատարված ծախսերը:

«Ելք» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 42 միլիոն 417 հազար 140 դրամ, ծախսվել է 41 միլիոն 663 հազար 109 դրամ, մնացորդը կազմում է 753 հազար 950 դրամ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 9 միլիոն 488 հազար դրամ, ծախսվել է 9 միլիոն 487 հազար 188 դրամ, մնացորդը կազմում է 812 դրամ:

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 72 միլիոն 315 հազար դրամ, ծախսվել է 72 հազար 314 դրամ,  մնացորդը կազմում է 974 դրամ:

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 157 միլիոն 392 հազար 686 դրամ, ծախսվել է 155 միլիոն 209 հազար 690 դրամ, մնացորդը կազմում է 2 միլիոն 182 հազար 996 դրամ:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 74 միլիոն 911 հազար 600 դրամ, ծախսվել է 74 միլիոն 718 հազար  463 դրամ, մնացորդը կազմել է 193 հազար 136 դրամ:

Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 9 միլիոն 553 հազար դրամ, ծախսվել է 9 միլիոն 302 հազար 952 դրամ, մնացորդը կազմել է 250 դրամ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 393 միլիոն 163 հազար 800 դրամ, ծախսվել է 379 միլիոն 974 հազար դրամ, մնացորդը կազմել է 13 միլիոն 189 հազար 728 դրամ:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 88 միլիոն 790 հազար 506 դրամ, ծախսվել է  88 միլիոն 769 հազար 166 դրամ, մնացորդը կազմել է 21 հազար 340 դրամ:

ՀՅԴ-ի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 30 միլիոն 63 հազար 200 դրամ, ծախսվել է 30 միլիոն 62 հազար 895 դրամ, մնացորդը կազմել է  305 դրամ:



Նման նյութեր